Արագածոտնի Արագած համայնքում բացվեց «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը

Friday, March 23, 2018

Մարտի 23-ին բացվեց «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը: Արտադրամասը հիմնվել է Երևանում Գերմանիայի դեսպանության տրամադրած փոքր դրամաշնորհի շրջանակներում, որը կազմում է մոտ 7000 եվրո:


Արտադրամասը կարտադրի ազնվամորու, բալի, տանձի, դդմի և սալորի մուրաբաներ և հյութեր:  Սա ոչ միայն հնարավորություն է նոր աշխատատեղեր ստեղծելու, այլ նաև անփոխարինելի հնարավորություն է համայնքի ֆերմերների համար՝ իրացնելու իրենց կողմից արտադրված բերքը:

 

«Քաղցր Արագած» ազնվամորի արտադրողների խումբը ստեղծվել է 2016թ.-ին Արագածոտնի մարզի Արագած համայնքում Վորլդ Վիժն Հայաստանի անմիջականաջակցությամբ:


Արտադրամասի բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ինչպես նաև Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:

 

«Վորլդ Վիժնի կազմակերպած դասընթացները մեզ թույլ տվեցին գրագետ ձևով զբաղվել գյուղատնտեսությամբ: Մենք շատ բան սովորեցինք, ու մեծացրինք մեր արտադրության չափերը: Իսկ Գերմանիայի դեսպանության դրամաշնորհը մեզ թույլ կտա մեր արտադրանքը վերամշակել հենց մեր համայնքում», - ասաց «Քաղցր Արագած» արտադրողների խմբի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը:

 

Արտադրամասի օրական արտադրողականությունը կհասնի մինչև 100կգ-ի (վերամշակված արտադրանք):«ԱՐԱԳԱԾ.քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու,վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։


Խումբը բաղկացած է ազնվամորենու մշակությամբ զբաղվող վեց ընտանիքներից,
որոնքզբաղվում են լարասյունային տարբերակով էկոլոգիապես մաքուր (առանց թունաքիմիկատերի կիրառման)ազնվամորենու մշակությամբ, ինչի շնորհիվ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ունեցած հողամասերը, բարձրացրել են իրենց աշխատանքից ստացվող եկամուտը, համայնքում խթանում են  ազնվամորենու մշակության ժամանակակից մեթոդները և նպաստում են համայնքի կենսամակարդակի բարելավմանը:

 

Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ խումբը մասնակցել է մի շարք դասընթացների՝ խմբային աշխատանքի ամրապնդում, շուկայավարություն, ֆինանսների կառավարում, կայուն գյուղատնտեսություն, ինչպես նաև՝ փորձի փոխանակման այցերի, որոնք նպաստել են խմբի կարողությունների զարգացմանը: