A child in a classroom

Sustainable Solutions for Integration of Displaced and Conflict-Affected Persons

Կայուն լուծումներ տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար

BPRM LogoՆպատակը՝ Աջակցել տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած անձանց համար աշխատանքի եւ ապրուստի միջոցների կայուն հասանելիությանը:

Երկամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի կողմից: Այն հիմնված է 2017 եւ 2018 թվականներին նույն գրասենյակի ֆինանսավորմամբ հաջողությամբ իրականացված ծրագրերի բաղադրիչների վրա։

Ծրագիրը կաշխատի մոտ 760 ուղղակի շահառուների հետ՝ փախստականներ, ապաստան հայցողներ, փախստականի հատուկ իրավիճակում հայտնված, տեղահանված ու կոնֆլիկտից տուժած անձինք, ինչպես նաեւ տեղացիներ, կանայք եւ տղամարդիկ, հիմնականում (բայց ոչ միայն) Երեւանում, Չարենցավան քաղաքում ու Արարատի մարզի Դարբնիկ համայնքում:

Ծարգիրն ունի երկու հիմնական մաս՝ զբաղվածության ապահովում և եկամուտ ավելացնող նախաձեռնություններ`   

  1. Տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած անձանց եւ տեղացիներնի աշխատանքային հնարավորությունների ընդլայնում եւ սոցիալ-տնտեսական ինտեգրում.

Շահառուները կստանան հավանական գործատուներին ներկայացվող Արժեքային առաջարկի եւ աշխատուժի գնահատման համապատասխանեցման արդյունքում ընտրված թիրախային տեխնիկական դասընթացներ, փորձնակության եւ մասնագիտական կրթության հնարավորություն:

Արժեքային առաջարկի մեթոդը հիմնված է աշխատաշուկայի պահանջարկի եւ աշխատուժի իրատեսական գնահատման, ինչպես նաեւ հավանական գործատուներին ներկայացվող առաջարկների հիման վրա: Այն նաեւ առաջարկում է անհրաժեշտ հմտություններ, տեխնիկական դասընթացներ, փորձնակություն եւ մասնագիտական կրթություն, ինչպես նաև աշխատանք փնտրողներին կապում է աշխատանքի տեղավորման գործակալությունների, Զբաղվածության պետական գործակալության, մասնավոր ձեռնարկությունների եւ խոշոր գործատուների հետ: Այն գործատուներին հստակորեն փոխանցում է արժեքային առաջարկը՝ հարմարավետություն, հմուտ ու պատրաստված աշխատակազմ, պարբերական խորհրդատվություն ծրագրի շահառուներին եւ նյութական օժանդակություն, ներառյալ՝ փորձաշրջանի սուբսիդավորում, սարքավորումներ եւ վերապատրաստման ծրագրեր:

Երկարաժամկետ այս նպատակների իրականացման համար ծրագիրը գործընկեր կազմակերպությունների հետ միասին իրականացնելու է մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ ու երիտասարդական նախաձեռնություններ՝ շահառուների սոցիալական ինտեգրմանը նպաստելու եւ ապագայում աշխատանք գտնելու հնարավորությունները մեծացնելու համար։

  1. Հասարակական կազմակերպությունները որդեգրում են ձեռներեցության աջակցման մեթոդոլոգիան՝ սկսնակ ձեռներեցներին (ստարտափեր) եւ փոքր ու միջին ձեռնարկություններին կայուն աջակցություն ցուցաբերելու համար:

Երեւանում կհիմնադրվի ձեռներեցության աջակցության միավոր, որը կկազմակերպի անհրաժեշտ վերապատրաստումներ, որպեսզի տեղի երկու առանցքային կազմակերպությունները՝ Սիրիահայերի միությունը եւ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը, իրենց կառուցվածքում ներառեն ձեռներեցության աջակցման միավորը և մեթոդոլոգիան։

Մրցութային կարգով ընտրված 40 սկսնակ ձեռներեցներ եւ փոքր ու միջին ձեռնարկություններ կծանոթանան նորարարությանն ու ձեռներեցությանը վերաբերող թեմաներին՝ բիզնես ծրագրերի կազմման մրցույթների ու փորձի փոխանակման շնորհիվ, ձեռնարկությունների գրանցման եւ հարկային օրենսդրության վերաբերյալ կարողությունների զարգացման, արտադրանքի մշակման, արտադրության գործընթացների նորարարության, որակի վերահսկման և անվտանգության վերաբերյալ տեխնիկական դասընթացների, արտադրության եւ գնորոշման վերաբերյալ գործնական վարպետաց դասերի, շուկայավարման եւ ապրանքանշման ռազմավարությունների մշակման, արտահանման եւ առաջխաղացման գործում ուղղորդման միջոցով:

Ձևավորված խորհրդատվական խումբը ֆինանսական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերի սկսնակ ձեռներեցներին եւ փոքր ու միջին ձեռնարկություններին:     


Փոքր ու միջին ձեռնարկությունների համար տարածաշրջանային ու ազգային շուկաները, ձեռներեցության ցանցերն ու ասոցիացիաները հասանելի դարձնելու նպատակով ձեռներեցության աջակցման միավորը կկազմակերպի փորձի փոխանակման հանդիպումներ, ցուցահանդեսներ եւ (միջ)ազգային տոնավաճառներ:

Ծրագրային թիմը սերտորեն կհամագործակցի կենսապահովման ծրագրեր իրականացնող այլ շահագրգիռ կողմերի հետ: