Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ

Career and entrepreneurship in Gavar
Երեքշաբթի, Հոկտեմբեր 1, 2019

Գեղարքունիքում ապրող 300 #դեռահասներ ու #երիտասարդներ ծանոթացան ՏՏ, տուրիզմի կառավարում, անասնաբուժության, հողագործության, խոհարարության, վարսավիրության մասնագիտությունների նրբություններին, մասնակցեցին վարպետության դասերի, որպեսզի կարողանան ճիշտ ընտրել իրենց մասնագիտությունը։

Գավառի կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը բաց հարթակ էր բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են առկա աշխատատեղերի մասին թարմ տեղեկատվություն, հետաքրքրված էին կրթական հնարավորություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկում։ Տեղական ՀԿ-ները և նախաձեռնությունները ներկայացրին, թե ինչպիսի երիտասարդական ծրագրեր են իրականացնում և որոնք են համագործակցության հնարավոր տարբերակները։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի երիտասարդներին կրթական, կամավորական կամ աշխատանքային հնարավորություններ առաջարկող տեղական, ազգային, միջազգային կազմակերպություններ և կառույցներ։

Տոնավաճառին զուգահեռ ընթացան մի շարք վարպետաց դասեր և հանրային զրույցներ տարբեր թեմաների շուրջ՝ աշխատաշուկայում մրցունակության հիմնական կոմպետենցիաները, ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին և ինչն է կարևոր սոցիալական ցանցերում ներկայանալիս, և այլն։

#Կարիերայի և #ձեռներեցության տոնավաճառը կազմակեպվել էր «#ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ՍԵՅ ՅԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։