Աիդա Մուրադյանը` ԵՊՑ-ի նախագահ

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 25, 2017

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանն ընտրվել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ: 

Երեխաների պաշտպանության ցանցը երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է:

Այն նպատակ ունի նպաստելու դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:

ԵՊՑ-ն ներկայումս ունի երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 անդամ-կազմակերպություն և շարունակում է ընդլայնվել՝ ներգրավելով նոր անդամների: