Առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցերի շուրջ քննարկում Լևոն Ալթունյանի հետ

Երկուշաբթի, Հուլիս 3, 2017

Վոլրդ Վիժն Հայաստանի ծրագրերի ղեկավար Ժիրայր Էդիլյանը, Վաղ մանկության զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը, ինչպես նաև Շահերի պաշտպանության ղեկավար Գայանե Վարդանյանը հանդիպում ունեցան Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ: Հանդիպման նպատակն էր գալիք տարվա ծրագրերը կազմելիս հաշվի առնել մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում նախարարության առաջնահերթությունները և հնարավորինս աջակցել դրանց: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վորլդ Վիժնի կողմից ներկայումս իրականացվող առողջապահական ծրագրերը և առաջիկա տարվա պլանները: 

Ներկայացվեց նաև Վորլդ Վիժն Հայաստանի կողմից մարզերում իրականացված հիվանդանոցային ուղեգրումների  հիմնավորվածության գնահատումը, որի համաձայն առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրված երեխաների մոտ 40%-ը կարող էր բուժվել իրենց ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից:  

Առաջիկա 6 ամիսների ընթացքում առաջարկվող վերահսկման մոտեցումները կիրառելով՝  Վորլդ Վիժն Հայաստանը փորձելու է  նվազեցնել անհարկի ուղեգրումները և արդյունքները ներկայացնել նախարարությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև բուժծառայությունների որակի բարելավմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությունը: