Բիզնես գաղափարների մոդելավորում «Բիզնես գաղափարների զարգացում և ինկուբացիա» ծրագրի շրջանակներում

Երեքշաբթի, Օգոստոս 8, 2017

«Ձեռնարկատիրական հմտություններ և բիզնես աջակցություն. դասընթաց, քոչինգ/ուղղորդում, ինկուբացիա» ծրագրի հաջորդ փուլը Բիզնես գաղափարների մոդելավորման փուլն էր: Ծրագրի առաջին փուլին մասնակցած և ընտրված թիմերը մասնկացեցին ArmenianStartUP Cup ձևաչափով և GriffinWorx մեթոդաբանությամբ անցկացվող բիզնես գաղափարների մոդելավորման փուլին, որից 18 սիրիահայ և 11 տեղացի երիտասարդ անցան հաջորդ փուլ` բիզնես պլանի ձևավորման փուլ:

«Ձեռնարկատիրական հմտություններ և բիզնես աջակցություն. դասընթաց, քոչինգ/ուղղորդում, ինկուբացիա» ծրագիրն իրականացվում է ԱՅ ԷՅ ԲԻ բիզնեսի միջազգային ակադեմիայի և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա SME Cooperation Association-ի կողմից Վորլդ Վիժն Հայաստանի «Հմտություններ հանուն երիտասարդների հզորացման» (Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ) և Կարիտաս Հայաստան ՄԲԿ «Ճանաչել։ Պաշտպանել։ Իրագործել» ծրագրերի շրջանակներում (ԵՄ-ի ֆինանսավորմամբ):