Գյումրիում կայացավ «Վազենք հանուն = հարավորությունների» բարեգործական մարաթոնը

Ուրբաթ, Հունիս 16, 2017

Հունիսի 11-ին Գյումրիում տեղի ունեցավ բարեգործական մարաթոն` հանուն Հայաստանում ապրող երեխաների = հնարավորությունների խորագրով: Մարաթոնի մասնակիցների թիվը շուրջ 250 էր, եկել էին մասնակցելու թե՛ Երևանից, թե՛ Շիրակից, թե՛ Հայաստանի այլ մարզերից: 

Մարաթոնի մասնակցության վճարներից հավաքագրված գումարով Վորլդ Վիժնը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիում առավել խոցելի 20 երեխաների համար՝ խթանելով թե՛ տղաների, և թե՛աղջիկների հավասար մասնակցությունը սպորտում: 

Գյումրիում բարեգործական վազքի անցկացման նպատակը նաև մարաթոնային մշակույթը Գյումրի բերելն էր և Հայաստանի մարզերում առողջ ապրելակերպի խթանումը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև լուսանկարների ցուցահանդես` «Հոգատարոթյուն հանուն հավասարության» ծրագրին մասնակցող ընտանիքների ու երիտասարդների մասնակցությամբ:     

Մարաթոնով տրվում էր տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ու հայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը: