«Հայկական տանիք» բենդ- փառատոն սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների մասնակցությամբ

Երեքշաբթի, Հուլիս 25, 2017

Հայկական բարեգործական ընդհանուր միության տանիքում կազմակերպվել էր «Հայկական տանիք» բենդ- փառատոն սիրիահայ և տեղաբնակ երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:

Հին հայկական երգեր նոր մատուցմամբ, հայկական միջավայր, ջերմ մթնոլորտ և անմոռանալի զգացումներ. այս ամենը «Հայկական տանիք» բենդ- փառատոնին: Փառատոնին ելույթ ունեցան հին ու նոր բենդեր, ինչպիսիք են` «Հայասա»-ն, Ռենադեն և Գոռը, «Արմադամ»-ը, «Օլդ Բենդ»-ը, «Եթե»-ն և «Հայջի»-ն: Միջոցառման ընթացքում նաև սիրիահայ երիտասարդները ներկայացրին իրենց հաջողակ պատմությունները:

Փառատոնը կազմակերպվել էր «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից: