

Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։
Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։
2000-ին կրկին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։
Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի գրասենյակներ Հայաստանի վեց մարզերում, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։
Օգնեք նրանց հասնել երազանքներին
Վորլդ Վիժնը Հայաստանի 12 համայնքներում հիմնել է ցերեկային կենտրոններ, որտեղ դժվարին պայմաններում ապրող երեխաները պատրաստում են դասերը, ստանում առողջ սնունդ ու օգտվում հոգեբանի, լոգոպեդի և այլ հատուկ մանկավարժների ծառայություններից:
Սակայն մեր ռեսուրսները սահմանափակ են. մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը` ավելի մեծ թվով երեխաների կենտրոններում ներգրավելու համար:
Բռնությունը փոխարինենք սիրով
2015 թվականին աշխարհի առաջնորդները որոշում կայացրեցինք ստեղծել «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությունը և մինչև 2030 թվականը վերացնել երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել հետևյալ տեսլականը՝ «աշխարհ, որտեղ բոլոր երեխաները՝ աղջիկներն ու տղաները, մեծանում են բռնությունից և շահագործումից զերծ միջավայրում»: