ԼԱՄՓ 6/2. երիտասարդ խոսնակները անդրադարձան բռնության խնդրին

Հինգշաբթի, Հոկտեմբեր 25, 2018

Օրական աշխարհում 100 հազար երեխա փախչում է տանից բռնության պատճառով. հոկտեմբերի 24-ին այս և այլ մտահոգիչ թեմաներին այսօր անդրադարձան «ԼԱՄՓ 6/2» միջոցառման երիտասարդ խոսնակները: ԼԱՄՓ-ը (լինելով ակտիվ՝ միացիր փոփոխությանը) երիտասարդական հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները կամ կիսվել հետաքրքիր գաղափարներով:

Միջոցառումը մեկ տեղում հավաքել էր ոլորտի ակտիվ կազմակերպություններին` միասին պայքարելու բռնության դեմ: