Վորլդ Վիժն Հայաստանը Աննա Հակոբյանին է ներկայացրել երեխաների բարօրրությանն ուղղված աշխատանքները Ճամբարակում
Վորլդ Վիժնը Հայաստանը պատիվ ուներ Աննա Հակոբյանին ներկայացնել «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում հաջողության հասած ընտանիքների պատմությունները, ինչպես նաև համայնքներում Արտադասարանական (երկարօրյա) ծառայությունները։ Այս աշխատանքների նպատակն է կանխարգելել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մուտքը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև ապահովել բավարար պայմաններ գիշերօթիկներից տուն վերադարձած երեխաների համար։