Փնտրում ենք գրաֆիկ դիզայներներ

Վորլդ Վիժն Հայաստանը փնտրում է նորարար, ստեղծագործ դիզայներների, ովքեր կօգնեն կյանքի կոչել Վորլդ Վիժն Հայաստանի թիմերի բազմաբնույթ մտահղացումներ՝ իրենց հետաքրքիր դիզայներական մտքերով. դրանք կարող են լինել ինչպես մեր աշխատանքների և տեղական ֆոնդահայթայթման ծրագրերի մասին պատմող տեղեկատվական և վերլուծական նյութերի, բուկլետների, բրոշյուրների, այնպես էլ տարաբնույթ օնլայն և տպագիր բանեռների պատրաստում:
Մենք հավաքագրում ենք հետաքրքված դիզայներների տվյալները, որոնցից մի քանիսի հետ նաև կհանդիպենք և կմանրամասենք համագործակցության հնարավորությունները:
Սա աշխատանքի հրավեր չէ, սա երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է:
Մեզ համար կարևոր է՝
•Adobe Photoshop, Adobe Illustrator և/կամ Corel Draw ծրագրերով հմտորեն աշխատելու ունակությունը,
•նորարար մոտեցումը,
•մտքերը թղթին հանձնելու կարողությունն ու կրեատիվությունը,
•ինքնուրույն լուծումներ առաջարկելու կարողությունը,
•պարտաճանաչությունն ու առաջադրանքները ժամանակին իրականացնելու կարողությունը,
•Հայաստանի սոցիալական ոլորտի, հատկապես երեխաների սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավությունն ու դրանք ճանաչելու պատրաստակամությունը:
Վճարելու ենք՝ ըստ ծառայությունների մատուցման պայմանագրում համատեղ համաձայնեցված պայմանների՝ կախված առանձին աշխատանքի ծավալից և բարդությունից:
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (գնացուցակ+ժամանակացույց` առկայության դեպքում) ani_chitemyan@wvi.org էլ. հասցեին՝ կցելով նաև նախկինում ձեր կողմից իրականացված աշխատանքների օրինակները (պորտֆոլիո):
Կազմակերպության մասին՝
Վորլդ Վիժնը երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։
Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունը, կայուն եկամուտների ստեղծումը, երիտասարդների կենսունակության բարձրացումն ու հոգևոր արժեքների տարածումը։ Արդեն հինգ տարի է, ինչ Վորլդ Վիժն Հայաստանը աշխատանքներ է տանում տեղական բիզնեսների հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ՝ փորձելով զարկ տալ Հայաստանում նվիրատվության մշակույթի տարածմանը:
Վորլդ Վիժնը աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 250-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում ընդգրկված է շուրջ 35 000 երեխա։