«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում
Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում։
Միջոցառմանը քննարկվող փոփոխություններն ու լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը։ Այն կերաշխավորի պետական համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների առավել ներդաշնակ փոխգործակցությունը։