World Vision Հայաստան
publication • Wednesday, September 12th 2018

ԱՌՕՐՅԱՅԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿՈՂՄԸ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ԿԵՆՑԱՂՈՒՄ

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել գենդերային անհավասարության դրսևորումներն առօրեական հարաբերություններում:

Download Publication

Սույն հետազոտությունն իրագործվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես:

Վերջին շրջանում հանրային տարբեր ոլորտների կողմից ներկայացվում է սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների վերաբերյալ տեղեկատվություն, որն ուղեկցվում է բացասական գնահատականներով և ժողովրդագրական կանխատեսումներով: Այն, որ խնդիրն առկա է, կարևոր և մտահոգիչ, արդեն իսկ արձանագրված փաստ է: Մենք կանդրադառնանք այս խնդրին՝ հասարակության մեջ կնոջ «երկրորդային» դերի և խտրական վերաբերմունքի հիմքերը փորձելով տեսնել առօրյա հարաբերություններում: