A child in a classroom

Family Environment and Services in Communities for Children of Armenia

Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար

EU Logo

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ուղղված է երեխաների պաշտպանության համակարգային լուծումների մշակմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Այս ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում:

Միաժամանակ, ծրագիրը նպատակ ունի կանխարգելելու երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ և նպաստելու նրանց վերաինտեգրմանը իրենց իսկ ընտանիքներում կամ այլընտրաքային ընտանիքահեն միջավայրում: Ծրագրի շրջանակներում նաև աշխատանքներ կիրականացվեն ներառական կրթության սկզբունքների ներդրման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած պետական քաղաքականությանը համապատասխան: Ծրագիրը նախատեսված է իրականացնել վեց մարզերում՝ Սյունիք, Լոռի, Շիրակ, Արմավիր, Կոտայք և Գեղարքունիք:

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը, միավորելով ուժերը ՀՀ կառավարության հետ, աշխատանքներ է իրականացնելու հետևյալ ուղղություններով. 

  • Աջակցել ՀՀ կառավարությանը՝ ծրագրի թիրախ մարզերում գտնվող գիշերօթիկ խնամքի հաստատությունները ձևափոխելու առավել խոցելի երեխաների համար այլընտանքային համայնքահեն խնամքի կենտրոնների. կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները կներառեն վերականգնողական, սոցիալական և այլ ծառայություններ:
  • Ծրագրի թիրախ մարզերում աջակցել համայնքային ներառական կրթական համակարգի ներդրմանը՝ տրամադրելով վերապատրաստում մանկավարժական անձնակազմին ներառական կրթության բոլոր բաղադրիչների վերաբերյալ. երեխաների իրավունքներ, խնամատարության ներ-սեկտորային համագործակցություն և հանրության տեղեկացվածության բարձրացում ներառական կրթության վերաբերյալ՝ որպես ճանապարհ դեպի համայնքային ներդաշնակ կյանք և յուրաքանչյուր երեխայի զարգացում:
  • Բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը, ինչի արդյունքում ծնողները չեն լքի երեխաներին: Դիմակայունությունը հնարավոր է բարձրացնել տարբերակված սոցիալական աջակցության փաթեթների մշակման և տրամադրման միջոցով՝ հիմնվելով յուրաքաչյուր ընտանիքի համար կազմված անհատական զարգացման պլանների վրա:  
     
  • Իրականացնել հանրային արշավներ, որոնք կբարձրացնեն հանրության տեղեկացվածությունը ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային խնամքին ուղղված բարեփոխումների վերաբերյալ:

Ներկայումս երեխաների խնամքի հատուկ հաստատություններում ապրում է 1215 երեխա (54%-ը՝ տղա և 46%-ը՝ աղջիկ), և ծրագրի նպատակն է նրանց համար ապահովել ընտանեկան միջավայր:  

 

Տևողությունը՝                                    01/02/2019 – 31/01/2022 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝            1.500.000եվրո

ԵՄ ներդրումը՝                                  1.350.000եվրո

Վայրը՝                                                6 մարզերում՝ Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Գեղարքունիք

Իրականացնող գործընկերներ՝       Վորլդ Վիժն Հայաստան, «Հույսի կամուրջ», «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ