Դրամաշնորհների մրցույթ

grant call
Երկուշաբթի, Հուլիս 19, 2021

«ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԲԱՆԻՄԱՑ ԵՎ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ»

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Վորլդ Վիժն Հայաստանը` Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակներում հայտարարում է նախագծերի մրցույթ, որի նպատակն է խթանել համայնքային զարգացումը՝ երիտասարդների ակտիվ ներգրավվածության և մասնակցության միջոցով։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորված այս ծրագիրն իրականացվում է յոթ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոնսորցիումով և մեկնարկել է 2021թ-ի մարտին։

Դրամաշնորհի մրցույթի նպատակն է աջակցել տեղական կառույցներին խթանել համայնքային զարգացումը՝ հասցեագրելով բացահայտված կարիքները՝ ծրագրի իրականացման մեջ ներգրավելով երիտասարդներին (13-29 տարեկան), որպես նախաձեռնող և իրականացնող։ Հետևաբար, ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հնարավորություններ և զարգացնել երիտասարդների կարողությունները՝ իրենց համայնքի զարգացման մեջ ներդրում ունենալու համար՝ համայնքային ծրագրերի իրականացման միջոցով։

Սա ծրագրի երեք դրամաշնորհներից մեկի հայտարարությունն է, որի նպատակն է երիտասարդների հզորացումն ու համայնքի զարգացումը։ Մրցույթը բաց է գրանցված բոլոր այն հաստատությունների համար (ինչպիսիք են, օրինակ, պետական և մասնավոր կրթական հաստատությունները, հիմնադրամները, համայնքահեն կազմակերպությունները և այլն), ովքեր կկարողանան ծրագրում ներգրավել 13-29 տարեկան երիտասարդների և պաշտոնական պայմանագիր ստորագրել։ Այս մրցույթին կարող են դիմել միայն այն հաստատությունները, ովքեր երիտասարդներին կներգրավեն որպես առաջարկվող ծրագրի նախաձեռնող և իրականացնող։ Դրամաշնորհի չափը 500,000-ից 650,000 ՀՀ դրամ է։

Առաջարկող ծրագրային առաջարկությունները պետք է նախաձեռնված լինեն երիտասարդների կողմից (13-29 տարեկան), հստակ ցույց տան համայնքի կարիք, որ նրանք ցանկանում են հասցեագրել, հստակ նկարագրել պահանջվող ռեսուրսները, ինչպես նաև առաջարկվող ծրագրից համայնքի շահը և դրա չափելի ազդեցությունը համայնքի վրա։ Այն ծրագրային առաջարկը, որը ցույց կտա համաֆինանսավորում, համագործակցություն և/կամ այլ կողմերի ներգրավվածություն (օրինակ՝ ՏԻՄ-ի, այլ դոնորների, ՔՀԿ-ների և այլնի հետ) կունենա մրցակցային առավելություն։

Ներկայացվող ծրագրերը պետք է իրականացվեն Ծրագրի թիրախ մարզերից մեկում

  • Գեղարքունիք
  • Արագածոտն
  • Շիրակ
  • Լոռի
  • Երևան

Հայտադիմումը լրացնելու ուղեցույցը,  հայտադիմումի ձևը՝ համապատասխան հավելվածներով և այլ մանրամասներ իրավասության չափանիշների և հայտադիմումը ուղարկելու մասին ներկայացվում են կից։ Անհրաժեշտ է լրացնել նաև ծրագրի բյուջեի վերաբերյալ կից փաստաթուղթը:

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար խնդրում են կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ liana_sargsyan@wvi.org, kristine_aslikyan@wvi.org։ Խնդրում ենք ուղարկել ձեր հարցերը մինչև 2021թ-ի օգոստոսի 10-ը։ Ձեր հարցերի բոլոր պատասխանները կուղարկվեն ձեզ էլեկտրոնային փոստով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։   

Դրամաշնորհի հայտադիմումի փաթեթը՝ ստորագրված և կնքված, պետք է ուղարկել մինչև 2021թ-ի օգոստոսի 15-ը` ժամը 18։00-ը, հետևյալ էլ հասցեներին՝ liana_sargsyan@wvi.org, kristine_aslikyan@wvi.org։

Ձեռքով լրացված և/կամ ժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն ընդունվի։ Մրցույթի հաղթողը կընտրվի համաձայն նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության։