food support

164 երեխա ստացավ խոստացված աջակցութունը

164 երեխա, որոնք նախկինում եղել են գիշերօթիկ խնամքի հաստատությունում, կամ կանգնած են եղել ինստիտուցիոնալացման շեմին, ստացան խոստացված աջակցութունը՝ սնունդ՝ փետրվար և մարտ ամիսների համար։ 

Հետևողական լինելով 2019 սեպտեմբերին տրված խոստմանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Վորլդ Վիժն Հայաստանը մեկ տարի շարունակ հետևողականորեն աշխատելու են այս երեխաների ընտանիքների հետ՝ տրամադրելով սնունդ, հագուստ և գրենական պիտույքներ, աջակցելով էլ էներգիայի վճարման հարցում։

Վորլդ Վիժն Հայաստանն աշխատելու է նաև այս ընտանիքների հետ՝ հզորացնելու վերջիններիս տնտեսապես և ապահովելու, որ երեխաները օգտվում են իրենց հասանելի ծառայություններից իրենք բնակության համայնքներում։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը նպաստում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Այս ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում: