Աջակցություն սիրիահայերին, տեղաբնակներին ու տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց

Employment opportunities
Չորեքշաբթի, Հունիս 24, 2020

«Կայուն լուծումներ տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» (SSIDCAP) ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկի մասին՝ աջակցություն սիրիահայերին, տեղաբնակներին և առհասարակ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց՝ աշխատանքի ապահովման գործում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի կողմից:

Ծրագիրն իրականացվելու է հետևյալ փուլերով՝

  1. Ծանոթություն։ Անհատական մոտեցում կցուցաբերվի բոլոր մասնակիցների նկատմամբ՝ առավել լավ հասկանալու իրենց աշխատանքային նախասիրություններն ու ուղղվածությունը, աշխատանքային փորձը, ուսումն ու հմտությունները (փորձը, ուսումն ու հմտությունները պարտադիր չեն ծրագրին մասնակցելու համար):
  2. Վերապատրաստում։ Տարբեր ոլորտներից թրեյնինգներ կմշակվեն և կիրականցվեն՝ հաշվի առնելով մասնակիցների յուրահատկություններն ու աշխատաշուկայի պահանջները:
  3. Աջակցություն աշխատանքի անցնելու հարցում։ Համագործակցելով աշխատանքի տեղավորման գործակալությունների և զանազան ոլորտների գործատուների հետ՝ մասնակիցներից ամենահամապատասխան թեկնածուները կընտրվեն և կանցնեն աշխատանքի:
  4. Հետևողականություն աշխատանքի ընդունվելուց հետո։ Աշխատանքի ընդունվելուց հետո Վորլդ Վիժն Հայաստանը կհետևի և կաջակցի աշխատող անձանց հաջող ընտելացմանն ու առաջխաղացման ընթացքին:

Ծրագրին կարող են մասնակցել։

  • Սիրիահայեր, տեղացիներ և ընդհանրապես, բոլոր տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձինք,
  • Գործազուրկներ և/կամ ներկա աշխատանքը փոխել ցանկացող անձինք, ովքեր ունեն աշխատանք գտնելու/առաջադիմելու ցանկություն,
  • Անհրաժեշտ վերապատրաստման մասնակցելու պատրաստակամ անձինք:

Ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարելիս նախապատվություն տրվելու է տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց, նաև անապահով, հատկապես աղքատության մեջ ապրող, առավել խոցելի ընտանիքների անդամներին։

Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել առցանց հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ․-ի օգոստոսի 1-ը։

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095005423 կամ նամակ ուղարկել ani_yazichyan@wvi.org հասցեին: