«Արցախից ժամանած ընտանիքների աջակցության և տրամադրվող ծառայությունների մոնիտորինգի իրականացում»․ նոր ծրագիր՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ

support to NK affected families
Չորեքշաբթի, Մայիս 19, 2021
World Vision reaches NK conflict affected families

Վորլդ Վիժն Հայաստանը, Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ, իրականացնում է նոր ծրագիր, որի նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց և ապահովել, որպեսզի նրանց հասանելի լինեն աջակցության ծառայություններն ու ծրագրերը։

«Արցախից ժամանած ընտանիքների աջակցության և տրամադրվող ծառայությունների մոնիտորինգի իրականացում» ծրագիրն հատկապես կաջակցի համայնքների ինքնակառավարմանը՝

  • Քարտեզագրելով առկա սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և իրավական աջակցության ծրագրերը,
  • Տարածելով տեղեկատվություն թիրախային բնակչության շրջանում,
  • Բարելավելով տեղեկատվություն փոխանակումը իրավասու մարմինների և ծառայություն տրամադրողների միջև,
  • Աջակցելով տեղահանված բնակչության ինտեգրումը հյուրընկալող համայնքներում։

Ծրագրի շրջանակներում ակտիվորեն կիրականցվի նաև շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տեղահանված անձանց համար նախատեսված ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև կիրականացվի տեղահանված անձանց պաշտպանության մոնիթորինգ և պրոֆիլավորում։

Այս պահին Վորլդ Վիժն Հայաստանը ներգրավել է 50 մասնագետների ամբողջ Հայաստանի տարածքում, որպեսզի վերջիններս կարողանան տրամադրել կարիքի վրա հիմնված մասնագիտական աջակցություն տեղահանված մարդկանց։ Մասնագետների տրամադրած աջակցությունը ներառում է՝

  • Առավել խոցելի տնային տնտեսությունների և անհատների բացահայտում
  • Կարիքների գնահատում
  • Դեպքի վարում և ուղղորդում
  • Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում