Հանդիպում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի
Երկուշաբթի, Սեպտեմբեր 13, 2021

Շարունակելով հանդիպումների շարքը՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի անդամները հյուրընկալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ հանդիպում են ունեցել մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և զոհերի աջակցության հարցերով պատասխանատուների հետ՝ Նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց՝ հատկապես երեխաների, հայտնաբերման, նույնացման, աջակցության, վերջիններիս հասարակությանը վերաինտեգրմանն առնչվող արդի խնդիրները, ինչպես նաև այդ կապակցությամբ ոլորտում գործող կառուցակարգերի արդյունավետության բարձրացմանն ու նորացմանն ուղղված ուղիները և դրանց լուծման մեխանիզմները։

ՀՀ կառավարությանն ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավասուների հետ հանդիպման մասին կարդացեք այստեղ: