Ով ենք մենք

Վորլդ Վիժնն ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։

Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։

2000-ին կրկին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։

Տարիներ ի վեր Վորլդ Վիժն Հայաստանի գերակա ուղղություններն են՝

1.  Երեխաների տարիքին համապատասխան զարգացում և առողջություն,

2.  Երեխաների իրավունքների բազմակողմանի պաշտպանություն,

3.  Երիտասարդների հզորացում եւ զբաղվածության ապահովում,

4.  Ընտանիքների տնտեսական հզորացում և աղքատության փուլային հաղթահարում։