«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի վերջնական գնահատման հաշվետվություն

Download
Երեքշաբթի, Հոկտեմբեր 15, 2019

Ելակետային գնահատումն իրականացվել է 2016թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ մեկնարկում էր Հայաստանում «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը, որի նպատակն էր նվազեցնել պտղի սեռի ընտրության և գենդերային անհավասարության այլ ձևերի կիրառումը: Վերջնական գնահատումն իրականացվել է 2019 թ-ի հունիս-հուլիս ամիսներին՝ ծրագրի համապատասխանության, արդյունավետության և կայունության չափման նպատակով: Ինչպես ելակետային, այնպես էլ վերջնական գնահատումը ներառում է Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Երևանի, Շիրակի և Տավուշի ծրագրային տարածքները (ինչպես նաև մեկ համեմատական խումբ):