Սեպտեմբերի 1-ը տոն դարձնենք բոլոր երեխաների համար

Back to school
Երեքշաբթի, Օգոստոս 10, 2021

Հայաստանում ապրող երեխաների 2,3%-ը ծայրահեղ աղքատ է Վորլդ Վիժն Հայաստանի սոցիալական աշխատողների կողմից կատարված գնահատման արդյունքում պարզվել է, որ 2208 երեխա զրկված է դպրոցական պարագաներ ունենալու հնարավորությունից։ Վորլդ Վիժնը կարող է դպրոցական պարագաներով ապահովել 1689 կարիքավոր երեխայի, սակայն միասին կարող ենք անել շատ ավելին։

Օգոստոսի 10-ից մեկնարկում է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ կարիքավոր երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել սեպտեմբերի 1-ը։

Նախաձեռնությանը  միանալու համար կարող եք այցելել donate.am և, նվիրաբերելով 6500 դրամ, օգնել կարիքի մեջ հայտնված մեկ երեխայի։

Կամ կատարել բանկային փոխանցում 220413350228000 հաշվեհամարին։

Սեպտեմբերի 1-ը տոն դարձնենք բոլոր երեխաների համար։

Միասին հարթենք դպրոցի ճամփան։

Նշենք, որ սա Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Դպրոցի ճամփան» խորագրով երկրորդ նվիրատվական արշավն է 2019-ին առաջին անգամ մեկնարկած այս արշավի միջոցով հնարավոր եղավ գրենական պարագաներ և պայուսակներ նվիրել  կարիքի մեջ ապրող ավելի քան 200 երեխայի։