2326 երեխա ուսումնական տարին սկսեց նոր դպրոցական պարագաներով

Back to school
Երեքշաբթի, Սեպտեմբեր 7, 2021

Վորլդ Վիժն Հայաստանի  նախաձեռնած «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավի արդյունքում  ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող 2326 երեխա 2021-ի ուսումնական տարին դիմավորեց նոր դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով։

Վորլդ Վիժն Հայաստանի մարքեթինգի բաժնի համակարգող Իրենա Բալայանի խոսքով՝ արշավը մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում «Մարդիկ օգնելու շատ մեծ ցանկություն ունեին, նվիրատվությունների մեծ ծավալ ունեցանք թե՛ բիզնես ընկերությունների, թե՛ անհատների կողմից։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այդ ընկերություններին և անհատներին մեզ վստահելու և  մեր կազմակերպության շահառու հանդիսացող կարիքավոր երեխաներին աջակցելու համար։ Մեր թիմը շատ է կարևորում Հայաստանում ֆոնդահայթայթման մշակույթի ներդրումն ու հոգածությունը մեր կողքին ապրող կարիքի մեջ հայտնված մարդկանց հանդեպ»։

Վորլդ Վիժն Հայաստանն իր  երախտագիտությունն է հայտնում  բոլոր այն անհատներին և կազմակերպություններին՝ «Նաիրի Ինշուրանս», «Անի Պլազա», «Մարկ Սեվունի», Սյունիքի մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, «Օպտիմ Արմենիա», «Մոգո», «Աշխարհ» ռեստորան, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել «Դպրոցի ճամփան» արշավը և կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին հնարավորություն տալ արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։