Դպրոցի ճամփա

'Back to School' donation campaign
Երկուշաբթի, Օգոստոս 19, 2019

Հայաստանում 18000 երեխա չունի կոշիկ, հագուստ և դպրոցական պարագաներ*։

Շատ հաճախ գրենական պիտույքներ, պատշաճ հագուստ և կոշիկ չունենալու պատճառով հազարավոր երեխաներ պարզապես չեն հաճախում դպրոց, դուրս են մնում կրթությունից։ 

Վորլդ Վիժն Հայաստանի #ԴպրոցիՃամփա նվիրատվական արշավի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով՝ կոշիկ, հագուստ, պայուսակ կամ գրենական պիտույքներ։ 

Եկեք միասին հարթենք կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների «Դպրոցի ճամփան»։ Նվիրատվություն կարող եք անել՝ 

1. donate.am կայքում (1 նվեր = 5000 ՀՀ դրամ),
2. 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS = 500 ՀՀ դրամ),
3. 77 777 7733 Idram ID-ով փոխանցելով ցանկացած գումար:

Արշավը կամփոփվի սեպտեմբերին։ Ամփոփումից հետո Վորլդ Վիժն Հայաստանը կհրապարակի մանրամասն հաշվետվություն արշավի արդյունքների վերաբերյալ։

Հայաստանում ապրող երեխաների թիվը ըստ վերջին մարդահամարի կազմում է 728,294, որից 18,200 երեխա, այսինքն  երեխաների 2,5% -ը ծայրահեղ աղքատ է․ համաձայն Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2015 ուսումնասիրության https://www.armstat.am/file/article/poverty_2016_eng_2.pdf