Մեկնարկեց «Անվտանգ և բարենպաստ միջավայր դպրոցներում» նոր ծրագիրը։

violence free school
Ուրբաթ, Հոկտեմբեր 8, 2021

Հոկտեմբերի 7-ին մեկնակեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ դպրոցահասակ երեխաների միջև բռնության կանխարգելմանն ուղղված «Անվտանգ և բարենպաստ միջավայր դպրոցներում» նոր ծրագիրը։

Ծրագիրն իրականացելու է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ԿԳՍՄ) և Կրթության զարգացման (ՀՄԿ) և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համատեղ ջանքերով՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի 7 դպրոցներում։

2021-2022 ուսումնական տարվա հոկտեմբեր – մայիս ամիսների ընթացքում ծրագրում ներառված դպրոցների միջին դասարանների դասղեկական ժամերի ընթացքում երեխաները սովորելու են ճանաչել բուլինգը և ճիշտ արձագանքել դրան։ Յուրաքանչյուր դասղեկական ժամ հստակ պլանով է ընթանալու՝ ներառելով ինտերակտիվ քննարկումներ, խաղեր, վարժություններ։

Երեխաները սահմանելու են իրենց դասարանների և ողջ դպրոցի կանոնները և դրանց խախտումներին արձագանքելու ընդունելի ձևերը։

Դպրոցի ողջ անձնակազմը վերապատրաստումներ է անցելու բուլինգի կանխարգելման և արձագանքման մեխանիզմների վերաբերյալ և ստեղծելու է իր դպրոցի՝ բռնության արձագանքման կանոնակարգը։

Ծնողները խրախուսական ծնողավարության դասընթացների են մասնակցելու, որպեսզի բացառվի երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը ընտանիքում։

Համայնքում բուլինգի թեմայի լուսաբանման և դրա հանդեպ համապատասխան վարքագիծ ձևավորելուն ուղղված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու։ Միջոցառումների կազմակերպման մեջ ներգրավվելու են համայնքի բոլոր դերակատարները ՝ ՏԻՄ-երը, մշակութային և սպորտային օջախները, այլ ՀԿ-եր, ոստիկանությունը։

Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ․ հունիսին։ Ծրագրի վերջնականացված փաթեթը կհանձնվի պետությանը՝ հանրապետության այլ դպրոցներում ներդնելու համար։