Վորլդ Վիժն Հայաստանը նոր տնօրեն ունի

Raffi Doudaklian
Ուրբաթ, Մայիս 14, 2021

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2021թ․-ի մայիսի 10-ից Վորլդ Վիժն Հայաստանին է միացել Րաֆֆի Դուդակլյանը՝ որպես Ծրագրերի տնօրեն։

Րաֆֆին Վորլդ Վիժն Հայաստանին է միացել՝ ունենալով հասարակական կազմակերպություններում աշխատանքի ավելի քան 17 տարվա փորձ։ Մինչ նոր պաշտոնի առաջարկն ընդունելը, Րաֆֆին զբաղեցրել է Թուֆենկյան հիմնադրամի Գործադիր տնօրենի պաշտոնը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Րաֆֆին եղել է նաև «Առաքելություն Արևելք» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենը, իսկ հետագայում Միջին Արևելքում՝ Իրաքի գրասենյակի տնօրենն ու կազմակերպության ներկայացուցիչը։

Րաֆֆին ծնունդով Լիբանանի Այնճար քաղաքից է։ Նա ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել 2004թ.-ից։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, Րաֆֆին հինգ տարի եղել է Տորոնտոյում հայկական մասնավոր դպրոցի տնօրեն։

Վստահ ենք, որ Րաֆֆին կառաջնորդի Վորլդ Վիժն Հայաստանի թիմը կազմակերպության ռազմավարական տեսլականին համահունչ, և նրա առաջնորդությամբ Վորլդ Վիժնը կշարունակի ծառայել Հայաստանի խոցելի համայնքներին՝ դրական և շոշափելի փոփոխություններ բերելով կարիքի մեջ ապրող երեխաների կյանքում։