Ամուր Տավուշ, դիմակայուն համայնքներ, պաշտպանված երեխաներ

Tavush
Ուրբաթ, Հուլիս 17, 2020

Տավուշում` հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը շարունակվում է մնալ լարված. ինչպես այս օրերին, այնպես էլ մշտապես սահմանամերձ հայկական գյուղերը վտանգի տակ են, ու այս տարածքներում բնակիչների թաքստոցներն ու ապաստարաններն ունեն համալրման կարիք։

Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է դրամահավաք, որի շրջանակներում կենսական միջոցներով կհամալրվեն Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։

📜Վերոնշյալ 8 համայնքներից յուրաքանչյուրի ապաստարաններում կարիք կա հետևյալ պարագաների.

🔸 200 լիտրանոց ջրի բաքեր՝ ծորակով
🔸 լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով
🔸 քնապարկեր
🔸 ծածկոցներ
🔸 դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով
🔸 բարձրախոսներ (рупор)

Մեկ համայնքն անհրաժեշտ բոլոր պարագաներով համալրելու համար անհրաժեշտ է 3մլն 500 հազար դրամ։

Աջակցել կարող եք` նվիրաբերելով ցանկացած գումար, ինչը կօգնի մեզ տրամադրել այս 8 համայնքների բնակիչներին թաքստոցները համալրելու պարագաներ:

❗️Դրամահավաքի արդյունքների մասին կտեղեկացնենք ընթացիկ:❗️

✊ Բարձրացնենք մեր համայնքների դիմակայությունը #միասին։

Միացեք մեր արշավին՝ այցելելով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։