Վորլդ Վիժն Հայաստանը բնաիրային աջակցություն կտրամադրի Արցախից տեղափոխված ընտանիքներին

Վորլդ Վիժն Հայաստանը Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի (Aktion Deutschland Hilft) դրամաշնորհի շրջանակում Արցախից Հայաստան տեղափոխված 10020 ընտանիքի տրամադրում է բնաիրային աջակցություն:
Ընտանիքները ստանում են ծածկոցներ, խոհանոցային պարագաների հավաքածուներ, ինչպես նաև բաճկոններ:
Բնաիրային աջակցությունը տրամադրվում է Վորլդ Վիժնի գրասենյակներում և Երևանում Արցախի քաղաքացիների համար գործող սոցապսպասարկման օպերատիվ շտաբում:
Մինչ այժմ Վորլդ Վիժն Հայաստանը օգնություն է տրամադրել 2431 ընտանիքի. ընդհանուր առմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել 9000 ընտանիքի, որոնք Հայաստան են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից, և/կամ ում տան միակ աշխատողը եղել է առաջնագծում։
Share