Վորլդ Վիժնն աջակցում է տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած մարդկանց՝ կառուցելու բարեկեցիկ կյանք

Ուրբաթ, Հունիս 19, 2020

Աշխարհում այսօր 25,9 միլին փախստական կա։

Վորլդ Վիժնն ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում աջակցում է տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած մարդկանց ինտեգրման, աշխատանք գտնելու և բիզնեսը արդյունավետ վարելու հարցում։  

2017թ․-ից մինչ այսօր Վորլդ Վիժնը Հայաստանում աշխատել է ավելի քան 3000 փախստականների, ապաստան հայցողների, փախստականի հատուկ իրավիճակում հայտնված, տեղահանված ու կոնֆլիկտից տուժած անձանց, ինչպես նաեւ տեղացիների հետ՝ աջակցելով վերջիններիս բարեկեցիկ կյանքի կառուցման գործում։ 

Մեր այս աշխատանքերն իրականացվում են ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի ֆինանսավորմամբ։