30 տարի Հայաստանում՝ հանուն երեխաների կյանքի փոփոխության

Միացեք մեզ տոնելու Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյակը Հայաստանում։
Հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում մեր հիմնական ձեռքբերումները անցած տարիների ընթացքում։
Մենք՝ թվերով․
Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։
1. Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650.000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։
2. 2001-ից առ այսօր 50.000 երեխա մասնակցել է Վորլդ Վիժնի ամառային ճամբարներին:
3. Շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։
4. Ամենօրյա աշխատանք է իրականացվում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։
5. Կազմակերպության միջոցներով հիմնվել են 70 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում են 2000-ից ավելի աշակերտ։
6. Հայաստանի 70 համայնքներում կազմավորված արտադրողների 73 խմբերն արձանագրել են եկամտի կայուն աճ։