Վորլդ Վիժնը կանգնած է ԼՂ հակամարտությունից տուժած ընտանիքների կողքին

Չորեքշաբթի, Մայիս 26, 2021

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը պատերազմի առաջին իսկ օրերից իր ծրագրերը վերակազմակերպել է այնպես, որ հնարավոր լինի տարաբնույթ աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված ընտանիքներին: Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի կողմից տրամադրված դրամաշնորհային վեցամսյա ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանն աջակցում է Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 10,000 շահառուի: