Աննան գիտի գումար խնայել և կարողանում է ինքնուրույն գումար վաստակել իր երեխաների համար

Anna_Poverty graduation_Armenia
Հինգշաբթի, Հուլիս 1, 2021

Աննան երկար ժամանակ է` աշխատանք է փնտրում և ձգտում է  լինել ապահովված ընտանիքի մայրիկ: Իրեն համարում է երջանիկ մայրիկ, քանի որ ունի լավ ամուսին և խելոք երեխաներ: Չնայած սոցիալական դժվարություններին՝ աշխատասեր է, մշակում է տան առաջ եղած փոքրիկ հողակտորը, խնամում է մեկ խոզուկի և հույսով նայում վաղվա օրվան: Ամուսինը հաճախ զբաղված է եղել արտագնա աշխատանքով, սակայն համավարակի պատճառով՝ արդեն երկու տարի Հայաստանում է: Աննան հպարտությունից փայլում է, հատկապես երբ խոսում է երեխաների մասին:

«Երեխաներս իմ կյանքի լույսն են, մի տղաս հաճախում է երաժշտական դպրոց և հիանալի տվյալներ ունի՝ դհոլ, դաշնամուր, ակորդեոն միաժամանակ է պարապում». ասում է Աննան:

15 տարեկան Խորենը լսում է մեծերի խոսակցությունը«Նախ ուզում եմ զինվոր դառնալ, հետո կնվագեմ դաշնամուր, Մոցարտին եմ շատ սիրում, դհոլ էլ եմ սիրում, բայց դաշնակահար եմ դառնալու»․ ասում է նա:

«Մյուս զավակս ափսոս հաշմանդամություն ունի՝ չի լսում, աղջիկս լավ է սովորում: Նրանք են իմ հույսը: Ամսական ունենք միայն 34 հազար դրամ նպաստ, բայց փորձում ենք չկոտրվել, փորձում եմ երեխաներիս չզրկել լավ բաներից», - պատմում է Աննան։

Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցումերեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրումաջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Վորլդ Վիժնի մասնագետների որոշմամբ Աննայի ընտանիքը ներառվեց հենց «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, քանի որ ընտանիքում առկա էին բոլոր նախադրյալները՝ հաղթահարելու աղքատությունը և ապրելու արժանապատիվ կյանքով։

«Հրաշքով էր, որ ծանոթացա Վորլդ Վիժն կազմակերպություն հետ: Եկան մեր տուն, գնահատեցին վիճակը, ես էլ բավական ակտիվ շփվում էի իրենց հետ: Ինձ հարցուփորձ արեցին, իմացան որ կար անել եմ սիրում և կարի մեքենա տվեցին»,- պատմում է Աննա:

Ցավոք, պատերազմից հետո Աննան կարի մեքենան չի բացել, եղբորը կորցրեցին այս պատերազմում, բայց հետո ուժ գտավ նորից կար անելու համար: Նա էլ ողնաշարի խնդիր ունի, բայց եթե գործ լինի՝ անպայման կաշխատի ու չի ասի, թե ծանր է:

Աննան նաև մասնակցել է Վորլդ Վիժնի բոլոր դասընթացներին՝ ֆինանսական գրագիտության, ծնողավարման: Երեխաներն օգտվում են Վորլդ Վիժն Հայաստանի «Նավակ» ցերեկային կենտրոնի ծառայություններից:

«Վորլդ Վիժնը մեզ շատ է օգնում՝ սննդօգնություն, երեխաների համար հագուստ: Կարի մեքենայով օրական մի 200-300 դրամ եմ աշխատում, քիչ է, բայց ես տնտեսող մայրիկ եմ ու հավատացեք կարողանում եմ տնտեսել: Վորլդ Վիժնի դասընթացներում ես սովորեցի, թե ինչպես պետք է ծախսել, թե ո՞րն է կարևոր և որը կարելի է և չգնել։ Թանկ շոկոլադ չեմ գնում, փոխարենը՝ թարմ հաց», - հուզված շարունակում է Աննան:

Աննայի ընտանիքն ապրում է հորեղբոր տանը, բայց նա գոհ է, որ ուրիշների նման դրսում չեն: Շնորհակալ է, որ իրենց այդպիսի հնարավորություն են տվել:

«Սոցիալական աշխատողները մեր ընտանիքի անդամներն են, բոլորին ճանաչում և սիրում ենք: Արդեն տասը տարի մեզ հետ են՝ մեր կողքին մի ամբողջ կյանք է: Ես մի բան գիտեմ, որ լուսաբաց միշտ լինում է ու մեզ համար էլ կա այդ լուսավոր օրը»,- ասում է Աննան:

«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունավետությունը կայուն է: Ծրագրին մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: