Բիզնեսի աջակցության ծրագիր սիրիահայերի և տեղացիների համար

Syrian-Armenian business support
Երեքշաբթի, Մայիս 5, 2020

Մեկնարկել է սիրիահայերի և տեղացիների համար նախատեսված բիզնեսի աջակցության ծրագիրը:

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք՝ սիրիահայեր, տեղահանված այլ անձինք և տեղացիներ, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ  ոչ ավել քան 3 տարի գրանցված բիզնես։

Ծրագրում ընդգրկված անձինք կմասնակցեն բիզնեսի ծրագրերի մշակման, բիզնեսի կառավարման դասընթացների և անհատական խորհրդատվական հանդիպումների:

Լավագույն բիզնես ծրագիր ներկայացրած մասնակիցները ծրագրի ավարտին կստանան ֆինանսական աջակցություն՝ մինչև 3500 ԱՄՆ դոլար անհատույց տրամադրվող դրամաշնորհի տեսքով, իրենց բիզնես ծրագրի իրականացման համար:

Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 31, 2020

Ծրագրի մանրամասն նկարագրությունը և դիմելու ընթացակարգը ներկայացված է կից փաստաթղթում։