Եվս 100 ընտանիք ստացավ սնունդ և հիգիենայի պարագաներ

Food distribution
Ուրբաթ, Մարտ 27, 2020

Այս օրերին Վորլդ Վիժնում հրաշքի ականատեսն ենք դառնում ՝ տասնյակ մարդիկ, իրենք էլ լինելով մեկուսացված, նվիրատվություն են կատարում, և մենք կարողանում ենք այդքան անհրաժեշտ սնունդ հասցնել ամենակարիքավորներին։

Միևնույն ժամանակ՝ օրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։

Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

Լուսանկարներում Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիայի և Նոյեմբերյանի գրասենյակների աշխատակիցներն են։ Նրանք երեկ սնունդ և հիգիենայի պարագաներ բաժանեցին հենց այստեղի համայնքներում ապրող 100 ծայրահեղ աղքատ ընտանիքների։