Մենք փնտրում ենք կամավորների

volunteers needed
Չորեքշաբթի, Հունիս 2, 2021

 

 

                           UNHCR                Child Development Foundation

Ծրագրի սկիզբը՝ հնարավորինս շուտ

Ծրագրի ավարտը՝ 01.08.2021 (հնարավոր է երկարացում)

Վորլդ Վիժն Հայաստանը եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը փնտրում են վառ, մտածող, ուժեղ եւ բանիմաց կամավորների, որոնք պատրաստ են իրենց ներուժը ներդնել՝ իրականացնելու փոքրածավալ համայնքային ծրագրեր այն համայնքներում, որտեղ բնակություն են հաստատել մեր արցախցի հայրենակիցները։

Եթե ունեք հետաքրքիր մտահղացումներ միտված Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց կյանքի որակը բարելավելուն կամ ուզում եք օգնել, բայց համոզված չեք, թե ինչպես, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է։ Մենք պատրաստ ենք աջակցելու եւ ուղղորդելու բոլոր հետաքրքրված կամավորներին, իրենց տեսլականը իրագործելու ճանապարհին։

Արցախցի երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է:

Միացի՛ր մեր կամավորների թիմին՝ լրացնելով ստորև տեղադրված հայտը։

Ի՞նչ հնարավորություններ կտա ծրագիրը

  • ձեր փոքրիկ լուման ներդնել արցախցիների կյանքի բարելավման գործում
  • ունենալ դրական ներդրում տեղական համայնքների զարգացման հարցում
  • միջազգային կազմակերպության հետ աշխատելու հետաքրքիր փորձ
  • հնարավորություն ընդլայնել ծանոթությունների շրջանակը և ստեղծել կապեր հետագա համագործակցությունների համար
  • ծրագրի ավարտին ստանալ հավաստագիր

Փնտրում ենք կամավորի, ով

  • ունի կամավորական փորձ
  • աշխատել է մարդասիրական նախաձեռնություններում
  • ունի շփվելու և հարաբերություններ հեշտությամբ ստեղծելու գերազանց հմտություններ
  • ունի փորձառություն կառավարելու փոքր դրամագլուխ
  • բարեխիղճ է, կազմակերպված և հոգատար
  • ակտիվ է և նախաձեռնող
  • համոզված է, որ կարող է իր աշխատանքով բերել դրական փոփոխություն Հայաստանի համայնքներում

Կամավորի հիմնական գործառույթները

  • մասնակցել կամավորների վերապատրաստման դասընթացներին
  • այցելել համայնքներ, կապ հաստատել արցախցի եւ տեղացի երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների հետ
  • վերջինների շրջանում մոբիլիզացնել ակտիվ խմբեր` բացահայտելու համայնքում առկա խնդիրները (կրթական, սոցիալական, հասարակական, տնտեսական, մշակութային և այլն) եւ դրանց հնարավոր ծրագրային լուծումները
  • կազմել եւ ներկայացնել ծրագրային հայտեր
  • աջակցել այդ ծրագրերի իրականացմանը
  • պահպանել մշտական կապ կամավորների համակարգողի հետ
  • ծրագրի ավարտին ներկայացնել հաշվետվություն

Հայտը լրացնելուց հետո մեր թիմի անդամները կապ կհաստատեն ձեզ հետ։ 

Ծրագրի մասին

Վորլդ Վիժն Հայաստանը, Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ, իրականացնում է նոր ծրագիր, որի նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց և ապահովել, որպեսզի նրանց հասանելի լինեն աջակցության ծառայություններն ու ծրագրերը։

«Արցախից ժամանած ընտանիքների աջակցության և տրամադրվող ծառայությունների մոնիտորինգի իրականացում» ծրագիրն հատկապես կաջակցի համայնքների ինքնակառավարմանը՝

  • Քարտեզագրելով առկա սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և իրավական աջակցության ծրագրերը,
  • Տարածելով տեղեկատվություն թիրախային բնակչության շրջանում,
  • Բարելավելով տեղեկատվություն փոխանակումը իրավասու մարմինների և ծառայություն տրամադրողների միջև,
  • Աջակցելով տեղահանված բնակչության ինտեգրումը հյուրընկալող համայնքներում։