Մենք տարբեր ենք, բայց հավասար

Ուրբաթ, Փետրվար 28, 2020

Ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 և ավելի աղջիկ։ Մինչև 2060 թ․ Հայաստանում չի ծնվի գրեթե 93․000 աղջիկ, եթե սեռով պայմանավորված աբորտների կամ մինչև ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրության միտումը շարունակի մնալ անփոփոխ։

Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է կանխել և փոխել կանանց և աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ աղջիկներն ու տղաները ծնվում և արժևորվում են հավասարապես։