Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ ընտանիքի հայրը գտավ իր երազանքի աշխատանքը

Finding job in his own communtiy
Ուրբաթ, Սեպտեմբեր 24, 2021

Այս պատմությունը մի մեծ ու համերաշխ ընտանիքի մասին է, որտեղ նույն հարկի տակ ապրում է 13 մարդ։ Ընտանիքի հոգսը հիմնականում 32-ամյա Սասունի ուսերին է, նրա խնամքի տակ է նաև քրոջ ընտանիքը: Արտագնա աշխատանքը չի գրավում Սասունին, նա սիրում է հայրական տունը, ծննդավայրը, իր հողն ու ջուրը:

«Սովորել էի վարսահարդարություն և ցանկանում էի օգտակար լինել մեր գյուղի բնակիչներին, բայց ո՛չ աշխատելու տեղ ունեի, ոչ էլ՝ վարձակալելու գումար: Լսել էի Վորլդ Վիժն Հայաստանի մասին և դիմեցի: Գիտեի, որ օգնության ծրագրեր ունեն և աջակցում են թե՛ գիտելիքով, թե՛ գործիքներով: Դիմեցի և, ի ուրախություն մեր ընտանիքի, չմերժեցին: Գյուղի սկզբնամասում շինություն կար, որի առաջին հարկից մեկ սենյակ տվեցին ինձ, որ վարսավիրանոց բացեմ: Շատ ուրախացա, եկա ասացի մերոնց ու բոլորս անչափ ուրախացանք», - հիշում է Սասունը:

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Սասունին տրամադրվեցին վարսավիրական պարագաներ և նյութեր, պրոֆեսիոնալ աթոռ...

«Սկզբում հաճախորդները քիչ էին, մի որոշ ժամանակ էր պետք մինչև մարդիկ կսովորեին, որ հիմա գյուղում էլ վարսահարդար կա․նախկինում հասնում էին Սևան քաղաք կամ մոտակա ուրիշ քաղաքներ»,-պատմում է սոցիալական աշխատող Սվետլանա Հարությունյանը:

Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում նրանց նաև տրամադրվեց արևային ջրատաքացուցիչ, ինչն էապես նպաստեց ֆինանսական միջոցների խնայողությանը և ապահովեց մշտական տաք ջուր:

«Կինս հաճույքով մասնակցել է երեխաների խնամքին վերաբերող դասընթացների և ամեն անգամ կիսվում էր իր իմացածով՝ ասելով, որ այնքան նրբություններ կան, որ մենք չգիտենք...»,-ասում է Սասունը:

Իր ծրագրերի իրականացման ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր ընտանիքի՝ հաշվի առնելով նրա կարիքներն ու ուժեղ կողմերը, օրինակ՝ բարձրագույն կրթության առկայությունը։

«Կինս օտար լեզվի մասնագետ է, նրան ընտրեցին որպես երկարօրյա խմբակի միջին խմբակի խմբակավար, հիմա նա աշխատանք ունի: Վորլդ Վիժնը շատ ուշադիր հետևում և զբաղվում է մեր ընտանիքի հարցերով, այնպես՝ կարծես մեր արյունակից բարեկամը լինի»,-հպարտությամբ ասում է Սասունը:

Ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցումերեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերող գիտելիքների տրամադրումաջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Մենք շատ երազանքներ ունենք... թող երկիրը կայունանա, իմ հաճախորդները կավելանան, ու ամեն ինչ լավ կլինի», - վստահ է Սասունը:

Ծրագրի արդյունավետությունը կայուն է. մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: