Call for proposals

Վորլդ Վիժն Հայաստանն ընդունում է բիզնես առաջարկներ

Վորլդ Վիժն Հայաստանի մասին

Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։ 2000-ին Գյումրիում մեկնարկել է «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։

Հայտարարություն

Վորլդ Վիժն Հայաստանում մենք համոզված ենք, որ ֆինանսական և սոցիալական գործունեությունները կարող են ինտեգրված լինել: Մենք փնտրում ենք բիզնեսների և ձեռնարկատերերի, ովքեր ընդունում են այս մարտահրավերը:  

Վորլդ Վիժն Հայաստանը, իր եկամտի գեներացման գործողությունների շրջանակներում, նախատեսում է գործնական ներդրումներ կատարել արդեն իսկ գործող փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ)։ Կատարված ներդրումից առաջացած եկամուտը Վորլդ Վիժնը կուղղի  առավել խոցելի երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Այս հայտարարության շրջանակներում Վորլդ Վիժնն ակնկալում է ստանալ դիմումներ Հայաստանում գրանցված ՓՄՁ-երից, որոնք իրենց բիզնեսն ընդլայնելու համար ներդրում են փնտրում։

Եթե համապատասխանում եք վերը նշված կետերին,  ապա կարող եք դիմել։ Խնդրում ենք ուղարկել լրացված դիմումի ձևը worldvision_armenia@wvi.org էլ հասցեին։

Ընտրության / բանակցության փուլում Վորլդ Վիժնի ներկայացուցիչները կհանդիպեն դիմորդ ՓՄՁ-երին և կքննարկեն ներդրումային հնարավորությունը։

Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2020։