Վորլդ Վիժն Հայաստանի #Գաղտնի Ձմեռ պապի շնորհիվ 2408 երեխա ստացավ իր ամանորյա նվերը

secret santa
Չորեքշաբթի, Հունվար 19, 2022

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացված «Գաղտնի Ձմեռ պապ» (#SecretSanta) արշավի արդյունքում՝  կարիքի մեջ ապրող 2408 երեխա ամանորյա նվերներ ստացավ  Ձմեռ պապիկից։   

Հինգ տարի շարունակ իրականացվող նվիրատվական արշավին այս տարի մասնակցել է 1354 անհատ և 37 ընկերություն։

Նախաձեռնության շահառու երեխաները եղել են Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքներից: «Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակն՝ այս տարի մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել սահմանամերձ համայնքներ ունեցող մարզերին։ Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշի մարզում բավականին մեծ է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների թիվը, ովքեր նույնպես ներառվել են մեր «Գաղտնի Ձմեռ պապ» նվիրատվական արշավում»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Մարքեթինգի բաժնի համակարգող Իրենա Բալայանը։

Բալայանի խոսքով՝ հինգը տարվա ընթացքում արշավը մեծ հավանության և վտսհության է արժանացել կազմակերպության բիզնես գործընկերների կողմից․ «Այս անգամ դեռ նոյեմբեր ամսից մեր գործընկեր կազմակերպությունները զանգում և հարցնում էին, թե արդյոք այս տարի անելու ենք «Գաղտնի Ձմեռ պապ»-ը և նախապես ցանկություն հայտնում մասնակցելու։ Ուզում եմ մեր կազմակեչրպության անունից շնորհակալություն հայտնել բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ում շնորհիվ այս տարի ևս հնարավորություն ունեցանք ապահովել մեր հայ փոքրիկների ամանորյա հրաշքը»,- ասում է Ի․ Բալայանը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր նվիրատու իր էլ․ հասցեին ստանում է անհատական հաշվետվություն իրականացված աշխատանքի վերաբերյալ,  հաշվետվություն չստանալու դեպքում խնդրում ենք գրել մեզ worldvision_armenia@wvi.org էլ․ հասցեով։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում երեխաների ամանորյա հրաշքն իրական դարձնելու համար․ արշավին մասնակցած կազմակերպությունների ցանկը ստորև։

  1. VMwAre / ՎիԷմուեր
  2. Embassy of Lithuania in Armenia / Լիտվայի դեսպանատուն Հայաստանում
  3. Moussaler Printing House / Մուսալեռ տպագրատուն
  4. Mogo / Մոգո
  5. Artlunch / Արտլանչ
  6. Instigate Training Center / Ինսթիգեյթ ուսումնական կենտրոն
  7. Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս
  8. Optym Armenia / Օպտիմ Արմենիա
  9. KPMG Armenia / Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա
  10. Andava Digital Marketing Agency / Անդավա ինտերնետ-մարկետինգային ընկերություն
  11. Holiday Inn / Հոլիդեյ Ինն
  12. Questrade / Քուեսթրեյդ
  13. Beeweb / Բիվեբ
  14. Inecobank / Ինեկոբանկ
  15. Deloitte Armenia / Դելոյթ Արմենիա
  16. TCF Armenia / TCF Արմենիա
  17. Karas - National Food Chain / Կարաս - Ազգային Սննդի Ցանց
  18. STDev / Էս Թի-դեվ
  19. Education Center / Էդուքեյշն Սենթեր
  20. Flux Technologies / Ֆլաքս Թեքնոլոջիս
  21. Helix Consulting / Հելիքս Կոնսալտինգ
  22. Simply Technologies / Սիմփլի Թեքնոլոջիս
  23. Benivo / Բենիվո
  24. X-tech / Իքս-Թեք
  25. Breavis - Բրեվիս
  26. Microm / Միկրոմ
  27. Double Coconut / Դաբլ Քոքոնաթ
  28. Art and Ar / Արտ և Ար
  29. Vineti.am / Վինեթի․ԷյԷմ
  30. Syunik Regional Psychiatric-Neurological Dispensary /Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսեր