Վորլդ Վիժնի Մատակարարների Վարվեցողության կանոնակարգ

Վորլդ Վիժնի Մատակարարների Վարվեցողության կանոնակարգ

Վերջին թարմացումը՝ սեպտեմբեր 2022

 

Վորլդ Վիժնը հավատարիմ է էթիկայի և բարոյականության ամենաբարձր չափանիշերի պահպանմանը, ներառյալ՝ մեր ծրագրերում ընդգրկված երեխաների ու չափահասների պաշտպանությանը գնումների իրականացման իր բոլոր գործընթացներում։  Այս Վարվեցողության կանոնակարգը ներկայացնում է մի շարք սկզբունքներ և վարքի դրսևորումներ բիզնեսի վարման մեր ամենօրյա աշխատանքում՝ ապահովելով գնումներին առնչվող էթիկայի միջազգայնորեն ճանաչված կանոնների պահպանումը։  Բիզնեսի հաջողված փորձի ստանդարտ տարրերը նույնպես ենթակա են կիրառվեն։  Վարվեցողության կանոնակարգը գործում է ՎՎ բոլոր մարմինների աշխատակազմերի համար և հավասարապես տարածվում է նաև մատակարարների, կապալառուների, կամավորների ու Խորհրդի անդամների վրա։

Վորլդ Վիժնն իր մատակարարներից ակնկալում է հետևյալը․

1․ Բարելավել գին-որակ հարաբերակցությունը –

ա) Գործուն կերպով ձգտել ցույց տալ արդյունքներ և բարելավել դրանք, և նվազեցնել ծախսերը երկարաժամկետ համաձայնագրի և/կամ Գնման պատվերների շրջանակներում,

բ)  Գինը սահմանել պատշաճ և ազնիվ կերպով՝ արտացոլելով պահանջներն ու ռիսկերը

2. Գործել արհեստավարժ և ազնիվ կերպով –

ա) Գնային առաջարկներ ներկայացնելիս լինել ազնիվ և իրատես՝ ծավալային  և որակական կարողությունների գնահատման հարցում,

բ) Վորլդ Վիժնն ակնկալում է, որ իր մատակարարներն իրենց հերթին կքաջալերեն և կաշխատեն  իրենց սեփական մատակարարների ու ենթակապալառուների հետ՝ ապահովելով, որ վերջիններս նույնպես ձգտեն առաջնորդվել այս Վարվեցողության կանոնակարգի սկզբունքներով և հարկ եղած դեպքում կարողանան ցուցադրել դա։

գ) Գործել այնպես, որ պայմանները լինեն բարենպաստ՝ Վորլդ Վիժնի հետ հասուն և էթիկական բիզնես հարաբերություններ ստեղծելու համար։

դ) Դրսևորել հստակ, գործուն հանձնառություն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանդեպ։

3. Լինել հաշվետու –

ա) Կիրառել գնային/գնագոյացման համակարգեր, որոնք համապատասխանեցնում են վճարումներն արդյունքներին և արտացոլում են կատարողականի ռիսկի ավելի հավասարակշռված բաժանում։

բ) Ակնկալել, որ պետք է հաշվետու լինել և  պատասխանատվություն կրել անսպասելի արդյունքների համար և պատասխանատվություն ստանձնել իրենց դերի համար, ազնիվ լինելով և դասեր քաղելով սխալներից։

4. Գործողությունները համակարգել Վորլդ Վիժնի հետ – 

ա) Կարողանալ գործել Վոլրդ Վիժնի բոլոր գրասենյակներում, այդ թվում՝ անկայուն և հակամարտությունից տուժած շրջաններում։

բ) Տարածել ու փոխանցել նորարարությունն ու գիտելիքի լավագույն փորձը՝ առավելագույնի հասցնելով համընդհանուր զարգացման ազդեցությունը։

5.  Համաձայնել խուսափել որևէ տեսակի Շահերի բախումից—

Ի լրումն, Մատակարարը կամ Կապալառուն հաստատում են, որ նրանք ոչ մի հարաբերություն, կից բիզնես, ներգրավվածություն, միություն, պաշտոն, ֆինանսական շահ չունեն, և չեն ստացել որևէ նվեր, վարկ, կամ ներգրավված չեն որևէ դրամական փոխանցման մեջ, որոնց համար կարիք կլիներ լրացուցիչ բացահայտումներ կատարել, համաձայն Վորլդ Վիժնի կամ Վիժն Հիմնադրամի Շահերի բախման քաղաքականության։  

6. Հետևել աշխատանքի միջազգային կոնվենցիաներին և ընթացիք աշխատանքային օրենսգրքին

7. Ունենալ ուժեղ Բնապահպանության քաղաքականություն –

ա) Վորլդ Վիժնն ակնկալում է, որ իր մատակարարներն ունենան [վարեն] բնապահպանության արդյունավետ քաղաքականություն և գործեն առկա օրենսդրության ու կանոնակարգերի համաձայն՝ պաշտպանելու շրջակա միջավայրը: 

 

 ՎՎ Մատակարարի Վարվեցողության Կանոնակարգի հետ ծանոթ լինելու հաստատում

Ստորև ստորագրությունս հաստատում է, որ ես/մենք/մատակարարը կարդացել, լիովին հասկացել եմ/ենք/է և համաձայն եմ/ենք/է վերոհիշյալ ՎՎ Մատակարարի Վարվեցողության կանոնակարգի սկզբունքներին։  Ես հասկանում եմ, որ ցանկացած գործողություն, որը համահունչ չէ Մատակարարի Վարվեցողության կանոնակարգին, կարող է հանգեցնել Վորլդ Վիժնի հետ բիզնես հարաբերության խզմանը։

 

____________________________________                                             ____________________________

Մատակարարի ներկայացուցչի

անուն և պաշտոն (տպագիր)                                                     Ստորագրություն

 

____________________________________                                              _______________________________

Ընկերություն/Մատակարարի անուն                                Ամսաթիվ