ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Grant Announcement EU4Youth
Monday, April 25, 2022

Վորլդ Վիժն Հայաստանը, Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարում է Ծրագրերի մրցույթ, որի նպատակն է խթանել համայնքային զարգացումը՝ երիտասարդների ակտիվ ներգրավվածության և մասնակցության միջոցով։

Դրամաշնորհի մրցույթի նպատակն է աջակցել մարզերում և/կամ համայնքներում գործող հասարակական կառույցներին խթանել համայնքային զարգացումը՝ հասցեագրելով բացահայտված կարիքները՝ ծրագրի իրականացման մեջ ներգրավելով երիտասարդներին (13-29 տարեկան), որպես նախաձեռնող և իրականացնող։

Դրամաշնորհի ենթանպատակներն են

  • Իրազեկվածության բարձրացում երիտասարդների զբաղվածության, առողջ ապրելակերպի, շրջակա միջավայրի, առցանց անվտանգության և այլ թեմաներով,
  • Կրթական բարենպաստ միջավայրի ստեղծում՝ երիտասարդների ժամանցը, սպորտային ուսուցումը, և այլ կրթական նախաձեռնություններ իրականացնելու համար,
  • Առավել խոցելի խմբերի համար կրթության կազմակերպում։

Մրցույթը բաց է ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների համար։ Այս մրցույթին կարող են դիմել միայն այն հաստատությունները, որոնք երիտասարդներին կներգրավեն որպես առաջարկվող ծրագրի նախաձեռնող և իրականացնող։ Դրամաշնորհի չափը մինչև 500,000 ՀՀ դրամ է՝ յուրաքանչյուր կազմակերպությանը։ Մրցույթի արդյունքում կընտրվի երկու հաղթող կազմակերպություն։ 

Առաջարկող ծրագրային առաջարկությունները պետք է նախաձեռնված լինեն երիտասարդների կողմից (13-29 տարեկան), հստակ ցույց տան համայնքի կարիք, որ նրանք ցանկանում են հասցեագրել, հստակ նկարագրել պահանջվող ռեսուրսները, ինչպես նաև առաջարկվող ծրագրից համայնքի շահը և դրա չափելի ազդեցությունը համայնքի վրա։ Այն ծրագրային առաջարկը, որը ցույց կտա համաֆինանսավորում, համագործակցություն և/կամ այլ կողմերի ներգրավվածություն (օրինակ՝ ՏԻՄ-ի, այլ դոնորների, ՔՀԿ-ների և այլնի հետ) կունենա մրցակցային առավելություն։

Ներկայացվող ծրագրերը պետք է իրականացվեն ծրագրի թիրախ մարզերից մեկում

  • Գեղարքունիք
  • Արագածոտն
  • Շիրակ
  • Լոռի
  • Երևան

Հայտադիմումը լրացնելու ուղեցույցը, հայտադիմումի ձևը՝ համապատասխան հավելվածներով և այլ մանրամասներ իրավասության չափանիշների և հայտադիմումը ուղարկելու մասին ներկայացվում են կից։

Մրցույթով հետաքրքրված բոլոր կազմակերպությունները կարող են մասնակցել Վորլդ Վիժն Հայաստանի կողմից կազմակերպվող տեղեկատվական հանդիպմանը՝ առցանց։ Հանդիպմանը մասնակցելու և նախապես հարցեր ուղղելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը՝ մինչև 2022թ-ի մայիսի 1-ը։ Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2022թ-ի մայիսի 5-ին ժամը 11։00-ին՝ առցանց։ Հանդիպման հրավերը կստանաք էլեկտրոնային փոստով։

Դրամաշնորհի հայտադիմումի փաթեթը՝ ստորագրված և կնքված, պետք է ուղարկել մինչև 2022թ-ի մայիսի 15-ը, ժամը 18։00 հետևյալ էլ հասցեներին՝ liana_sargsyan@wvi.org, kristine_aslikyan@wvi.org։

Ձեռքով լրացված և/կամ ժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն ընդունվի։

Մրցույթի հաղթողը կընտրվի համաձայն նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության։